Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Ինքնահաստատվում են

Ինքնահաստատվում են
16.12.2012 | 16:54

Հայաստանում տեղի է ունենում արժեքների «պատերազմ»: Մի կողմում մարդիկ են, որոնց համար գերագույն արժեքը եղել է իշխանության մեջ մնալը, լինելը կամ այնտեղ ամեն գնով հայտնվելը և այդ պատճառով էլ ինքնահաստատվում են ուրիշների հաշվին, գիշատչի բնազդով այլոց մղում են առաջին գիծ, իրենք հետ քաշվում, իսկ հետո, երբ այդ մարդիկ հայտնվում են ծայրահեղ ծանր վիճակում և ստիպված են լինում հեռանալ Հայաստանից, սկսում են նրանց ծաղրել, հեգնել, կասկածի տակ առնել նրանց հերոսությունը: Մյուս կողմում այն մարդիկ են, որոնք պայքարում են և ընդդիմադիր են ցանկացած իշխանության, բռնության ու ապօրինության և իրենց կենսագրությամբ են ապացուցել դա: Մի կողմում` ապահով կյանքի ձգտող քաղքենին է, գրասենյակային ֆունկցիոները, որը ծաղրում է պատերազմ ու մահեր տեսած հերոսին, քանի որ նույն այդ պատերազմի տարիներին ինքը ծվարել է իշխանության տաքուկ գրասենյակներում, մյուս կողմում` սկզբունքային, պայքարող քաղաքացին է, որը պայքարում է հանուն արժեքների և չի ուրանում իր հերոսներին, քանի որ պատերազմն անձամբ իր մաշկի վրա է զգացել: Ու եթե մարտահրավեր է նետված մեր տեսակին, պետք է ընդունել այդ մարտահրավերը և պայքարել մինչև վերջ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2824

Մեկնաբանություններ